Գեղեցկությունը պարզության մեջ է․ «Balenciaga» 2019-2020 գարուն-ամառ հավաքածու

«Balenciaga» ապրանքանիշը հիմնվել է 1918 թվականին Քրիստոբալ Բալենսիագայի կողմից:
20-րդ դարում այն նորաձևությամբ զբաղվող ամենաանվանի ու աշխարհահռչակ  կազմակերպությունն էր, որի վարկանիշը իրենց գովազդով բարձրացնում էին հոլիվուդյան թագուհիները ՝ Գլորիա Գինեսը, Մառլեն Դիտրիխը և Բեյբ Պալեյը:
Քրիստոբալի ծնողները դերձակներ են եղել: Բալենսիագայի աղքատ ընտանիքն ապրել է ձկնորսական հեռավոր գյուղում: Շշուկներ են պտտվում, որ երիտասարդ տարիքում հայտնի մոդելիերը եղել է հարուտս ձեռնարկատիրոջ սիրեկան, ում շնորհիվ էլ կարողացել է ուսանել նորաձևության արվեստը Մադրիդի ամենաթանկարժեք ու անվանի ակադեմիաներից մեկում: Իսպանիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Քրիստոբալը 1937 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ էլ կարողանում է ստեղծել իր երազանքների կարիերան: Բալենսիագայի մահից հետո նրա բրենդը խիստ տուժեց ու դադարեց հետաքրքրել մարդկանց:

Միայն 1997 թվականին՝ Նիկոլա Հեսկիերի տնօրինության ժամանակ, Balenciaga ապրանքանիշն ապրեց իր վերածնունդ ու վերականգնեց նախկին փառքը: Քրիստոբալ Բալենսիագան հայտնի է նորաձևության մեջ իր նորարարական տաղանդով:
Մոդելիերը գերադասում էր լայն զգեստներ ու չէր սիրում երբ հագուստը ընդգծում է կնոջ մարմինը: Նրա կարծիքով տղամարդը, կնոջ տեսքին նայելով, պետք է սկսի գուշակել ՝ ինչ է թաքնված նրա հագուստի տակ, իսկ հագուստը իրավունք չունի այդ գաղտնիքը բացահայտելու:
Բալենսիագայի խոսքով՝ գեղեցկությունը պարզության մեջ է։
Տաղանադավոր մոդելիերը ստեղծել է կոկոն-վերարկուն, տիկնիկային զգեստի ոճը և
զգեստ- տունիկան:

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում «Balenciaga» նորաձևության ապրանքաիշի ներկայացրած
2019-2020 գարուն -ամառ հավաքածուն: