Օլգա Սերյաբկինա․ «Այո, ես մերկանալուց բացի ոչինչ չգիտեմ»

Օրեր առաջ Օլգա Սերյաբկինան հրապարակեց իր մերկ լուսանկարը, որը  հիացրեց նրա երկրպագուներին, բայց շատ հետևորդների մոտ այն զայրույթի պատճառ դարձավ։ Երկրպագուներից շատերը լուսանկարի մեկնաբանություններում քննադատեցին երգչուհուն մեղադրելով, որ Օլգան մերկանալուց բացի ոչինչ չգիտի։
Ելենա Տեմնիկովան նույնպես որոշեց բացասական մեկնաբանությամբ նեղացնել իր նախկին գործընկերուհուն՝ նրան մեղադրելով անպարկեշտության մեջ։
«Երբ մարդիկ ոչնչով չեն կարողանում տարբերվել ու աչքի ընկնել, նրանք սկսում են մերկանալ։ Ցավում եմ, որ երգչուհիները ցանկանում են ուշադրություն գրավել ոչ թե պրոֆեսիոնալ ձայնով, այլ կրծքերով ու հետույքով», – ասել է Տեմնիկովան։
Օլգա Սերյաբկինան, սակայն, չի բարդույթավորվել կամ զղջացել իր մերկ լուսանկարը հրապարակելու համար։ Նա պատասխանել է բոլոր չարախոսներին․ «Այո, ես մերկանալուց բացի ոչինչ չգիտեմ»։