Հայդի Կլումը գաղտնի ամուսնացել է Թոմ Կաուլիտցի հետ - showbiz.am

Հայդի Կլումը գաղտնի ամուսնացել է Թոմ Կաուլիտցի հետ

By

46-ամյա Հայդի Կլումը և 29-ամյա Թոմ Կաուլիտցը ամուսնացել են, այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները: TMZ-ի ինֆորմացիայի համաձայն՝ զույգը օրինականացրել է իրենց հարաբերությունները մի քանի ամիս առաջ, բայց թաքցրել է այդ նորությունը լայն հասարակությունից: Եթե հավատանք ինսայդերներին, ապա Թոմն ու Հայդին ամուսիններ են դարձել դեռ փետրվարին:

Մամուլը ենթադրում է, որ սուպերմոդելը և Tokio Hotel խմբի կիթառահարը ամուսնացել են փետրվարի 22-ին: Այդ օրը նրանց տեսել են ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, բայց այդ պահին ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ նրանք նշում են իրենց ընտանեկան կարգավիճակի փոփոխությունը:

Փետրվարի 22-ը յուրահատուկ ամսաթիվ է Կլումի և Կաուլիտցի համար: 2018 թվականի այդ օրը տեղի է ունեցել նրանց ծանոթությունը: Նրանց սիրավեպը արագ խորացավ այդ մեկ տարվա ընթացքում, և արդեն փետրվարին Հայդին սոցցանցերում ցույց է տվել է իր նշանադրության մատանին:

Մոդելի համար այս ամուսնությունը երրորդն էր, նա արդեն ունի չորս երեխա: Իսկ Թոմ Կաուլիտցը մինչ այդ ամուսնացած է եղել մոդել Ռիա Զոմերֆելդի հետ:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ