Զուսպ, բայց սեքսուալ․ «Burberry» բրենդի նոր հավաքածուն

1856 թվականին հիմնադրված «Burberry» նորաձևության տունն ունի հարուստ պատմություն: «Burberry» բրենդի հիմնադիրը՝ Թոմաս Բյորբերին, իր կարիերան սկսել է՝ մոդելավորելով հնագետների համար հարմարավետ ու ապահով կոստյումներ:
1914 թվականին Թոմաս Բյորբերին մոդելավորել է Առաջին համաշխարհային պատերազմի սպաների համազգեստները:
«Burberry» ապրանքանիշը մեծ համբավ ձեռք բերեց Օդրի Հեբյորնի և Համֆրի Բոգարտի շնորհիվ, ովքեր Թոմասի մոդելավորած հագուստով ներկայացան «Նախաճաշ Թիֆանիի մոտ» և «Կասաբլանկա» ֆիլմերում:
Իսկ 1998 թվականին «Burberry» ապրանքանիշի գեղարվեստական ղեկավարի՝ Ռոբերտո Մենիչետիի շնորհիվ բրենդի հետ աշխարհահռչակ աստղերից սկսեցին համագործակցել Քեյթ Մոսը, Էմմա Ուոտսոնը, լուսանկարիչ Մարիո Տեստինոն:
2011 թվականին «Burberry» բրենդն առաջինն էր, ով իր 2011-2012 գարուն-ամառ հավաքածուն ներկայացրեց 3D ֆորմատով:

Բրենդն իր 160-ամյակի կապակցությամբ երկրպագուներին ներկայացրեց Թոմաս Բյորբերիի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որն արժանացավ բարձր գնահատականի։ Ֆիլմում նկարահանվել են Դոնալ Գլիսոնը և Լիլի Ջեյմսը։
«Burberry»-ն միշտ աչքի է ընկել իր նրբագեղութամբ և շքեղությամբ:
Ռոբերտո Մենիչետիի խոսքով՝ այս բրենդից օգտվող կանայք շքեղ են, էլեգանտ, սառնարյուն ու զուսպ․ նրանք նման են հրաշալի արձանների, որոնցով պետք է հեռվից հիանալ:
Ձեզ ենք ներկայացնում «Burberry» ապրանքանիշի 2019-2020 գարուն-ամառ զուսպ,  բայց միևնույն ժամանակ սեքսուալ ու խորհրդավոր հավաքածուն։