Ինչպե՞ս ընտրել ճիշտ օծանելիք

Օծանելիքը յուրաքնաչյուր կնոջ կերպարի կարևորագույն մասն է, ճիշտ ընտրված բույրը կարող է շատ բան պատմել իր տիրուհու բնավորության և նախասիրությունների մասին:
Գայթակղիչ բույրերի այս աշխարհում դժվար է կողմնորոշվել, թե որն է հենց ձեզ համար նախատեսված օծանիլքը, և որը կընդգծի ձեր անհատակությունը:

Ֆրանսուհի պարֆյումեր Ժիզել լե Պենը իր հաճախորդներին օծանելիք ընտրելու հետաքրքիր տարբերակ է առաջարկում։
Նրանք, ովքեր ծնվել են ամռանը, աչքի են ընկնում վառ խառնվածքով: Նրանց եռանդը սահման չունի, իսկ անդադար շարժումը և նպատակին ձգտելը դառնում է նրանց բնական կենսակերպը: Պարֆյումերի պնդմամբ՝  մարդկանց այս խմբին հարմար են մշկընկույզի, դարչինի և զաֆրանի տտիպ նոտաներով և ցիտրուսային բույրերով օծանելիքները:

Աշնանը ծնվածները հակված են խորանալ իրենց ներաշխարհի մեջ` ղեկավարվելով ինտուիցիայով և էմոցիաներով: Ընդգծել ներքին ազատությունը և զգացմունքների ուժը կօգնեն օվկիանոսային բույրերը:

Ձմռանը ծնվածներն առանձնանում են աշխարհի նկատմամբ ոչ ստանդարտ հայացքով, հարուստ երևակայությամբ: Նրանց կհամապատասխանեն ծաղկյաին բույրերով բոլոր օծանելիքները:

Իսկ նրանք, ում ծննդյան օրը գարնանն է, շատ բախտավոր են, որովհետև նրանց համապատասխանում են աշխարհի բոլոր բույրերը: