Յուլիանա Կարաուլովայի անսպասելի կերպարանափոխությունը

Այսօր Յուլիանա Կարաուլովան ապշեցրել է իր ինստագրամյան հետևորդներին անսպասելի կերպարանափոխությամբ։
Սեքսուալ շիկահերը ներկել է վարսերը։ Վարսերի նոր գույնը դուր չի եկել Յուլիանայի երկրպագուներին։ Շատերը քննադատել են նրան՝ ասելով, որ սև գույնը խամրեցրել է երգչուհու փայլը։
Յուլիանան, սակայն, հետաքրքիր պատասխան է տվել իր հետևորդներին ասելով․ «Երբ կնոջ կյանքում ինչ-որ բան վատ է ստացվում, նա որոշում է թոթափել իր մեջ կուտակված լարվածությունը արտաքին կերպարանափոխության միջոցով։
Քանի որ ես եղել եմ կարմրահեր, շիկահեր, միակ տարբերակը նոր կերպար ստեղծելու՝ վարսերս սև ներկելն էր։ Ինձ այս գունյով շատ խորհրդավոր եմ զգում և անչափ հավանում եմ»։
Շուկներ էին պտտվում, որ Յուլիանան բաժանվել է իր ընտրյալից՝ Անդրեյից։
Միգուցե այս կերպարանափոխությամբ նա ցանկանում է գրավել նախկին սիրեցյալի ուշադրությունը։