Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին գնացել են հանդիպման արևմտյան Հոլլիվուդում

Անցած երեկո 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 42-ամյա Քանյե Ուեսթը կրկին հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում: Աստղային զույգին նկատել են ռոմանտիկ հանդիպման ժամանակ Լոս Անջելեսի  շրջաններից մեկում: Իրար ձեռք բռնած Քիմն ու Քանյեն ուղևորվել են ճաշելու ռեստորանում: Նրանց այդ երեկո ընկերակցել է նաև Քիմի ավագ քույրը՝ Քորթնին:

Հանրության առաջ դուրս գալու համար Քիմը ընտրել էր total black կերպարը. կաշվե լաքապատ տոպ Tom Ford-ից, օձի կաշվից տաբատ և ամառային բարձրակրունկ կոշիկներ Yeezy-ից: Քանյեն էլ, ինչպես միշտ, նախընտրությունը տվել է սպորտային ոճին՝ սև սվիտր, կապույտ սպորտային տաբատ և բոթասներ:

Հավանաբար, Քիմն ու Քանյեն, ովքեր օրերս զբաղեցրել էին 3-րդ տեղը Forbes-ի հրապարակած ամենաշատ վարձատրվող հայտնիների ցանկում, որոշել են մի փոքր հանգստանալ չորս երեխաների հետ կապված ամենօրյա հոգսերից և կազմակերպել իրենց համար ռոմանտիկ երեկո: