12-ամյա հայուհին գերել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի ժյուրիին

12-ամյա հայուհի Վիկտորիա Գրանտը մասնակցել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի «Կույր լսումներին» և կատարել Դերմոտ Քենեդիի «Power Over Me» երգը։ Ժյուրիի անդամները չեն թաքցրել իրենց հիացմունքը. չորսից երեքը խանդավառությամբ շրջվել են դեպի փոքրիկ երգչուհին։

Վիկտորիայի ընտանիքը Երևանից արտագաղթել է 17 տարի առաջ։ Նա ընտանիքի ամենափոքրն է, ծնվել է Ավստրիայում, սակայն նրա ավագ եղբայրը՝ Արամը և երկու քույրերը՝ Մերին և Սոնան, ծնվել են Երևանում, այդ է պատճառը, որ նրանց տանը հայերեն են խոսում։

Վիկտորիան դեռ մանկուց է սկսել երգել։ Սակայն ընտանիքում նա միակը չէ, որ սիրում է երաժշտություն։ Նրա քույրը՝ Սոնան, ջութակ է նվագում։ Այժմ Վիկտորիան սովորում է Վիեննայի երաժշտական դպրոցում:

Նշենք, որ գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթը նախատեսված է 7-15 տարեկան երեխաների համար, հեռարձակվում է 2013-ից: