VOGUE-ի ամենասիրելի հայ մոդելիերը

Վարդուհի Նազարյանի «Հազարան Բլբուլ» ապրանքանիշը մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային նորաձևության մեջ։
Վարդուհի Նազարյանն իր պատանեկությունն անցկացրել է Հայաստանում, իսկ մոդելավորման արվեստը սովորել է Մոսկվայում: Ritz Carlton հյուրանոցում իր առաջին հավաքածուի ցուցադրության ժամանակ Վարդուհին կարողացել էր գերել ու գոհացնել բոլոր անվանի մոդելիերներին ու քննադատներին: Հենց այդ ցուցադրությունն էլ հաջողակ ուղետոմս հանդիսացավ, որի շնորհիվ Վարդուհին կարողացավ ստեղծել իր կարիերան ու ձեռք բերել համաշխարհային ճանաչում:
Վարդուհի Նազարյանի բրենդի խորհրդանիշը կախարդական թռչունն է հայկական լեգենդից՝ Հազարան Բլբուլը, ում ձայնը ծաղկունք ու նոր շունչ է բերում ամենուր:
Վարդուհու բրենդի այդ անվանումը խորհրդանշական բացատրություն ունի. ինչպես թռչունն է կարողանում շուրջբոլորն ամեն բան դեպի լավը փոխել, այդպես էլ դիզայների հավաքածուները հեղաշրջիչ նշանակություն են ունենում ժամանակակից նորաձևության մեջ:
VOGUE-ը Նազարյանին անվանել է ամենախորհրդավոր մոդելիեր, ով իր աշխատանքներում միշտ թաքնված իմաստ և ուղերձ ունի։

Հիմա Նազարյանն իր գործունեությունը ծավալում է Ֆրանսիայում:
Վարդուհի Նազարյանը երկար ժամանակ է, ինչ չի ունեցել ցուցադրություններ։
Մոդելիերը շատ պատվերներ ունի և չի կարողանում ժամանակ գտնել, որպեսզի հանրությանը ներկայացնի իր նոր հավաքածուն։
«Հազարան Բլբուլ» բրենդի սիրահարներից են ճանաչված ստղերից Շերը, Ալման, Ադիլա Սեդրայան։
Նրա մոդելավորած հագուստը վառ է, գունեղ ու հաղորդում է բարձր տրամադրություն։