Տիմատին իր ձեռքով պատրաստած բուրգերները բաժանեց երևանյան երկրպագուներին - showbiz.am

Տիմատին իր ձեռքով պատրաստած բուրգերները բաժանեց երևանյան երկրպագուներին

By

Ժամեր առաջ ռեփեր Տիմատին ևս մեկ անգամ երջանկացրեց երևանյան իր բոլոր  երկրպագուներին. Ռեփերն, ինչպես և խոստացել էր, այդպես էլ արեց: Black star burger-ի պաշտոնական բացման առթիվ նա իր իսկ ձեռքով պատրաստած բուրգերները բաժանեց երկրպագուներին. Ի դեպ, Տիմատին մեծ սիրով ու ոգևորությամբ էր բաժանում, ինչից էլ շատ էին ոգևորվել երկրպագուները: Դե իսկ վերջիններս, ինչպես միշտ, ակտիվ էին և բաց չէին թողել սիրելի ռեփերին տեսնելու, նրան լուսանկարելու հնարավորությունը: Բոլորն անխտիր հավաքվել էին և գոռում-գոչյուններով դիմավորեցին նրան:

Հաղորդավարների դերը վստահված էր Եգոր Գլումովին և  երգիչ Մհերին: Համերգային ծրագրին ելույթ ունեցավ նաև Սրբուկը, 3․33-ը, Իվետա Մուկուչյանը,  ով նաև ներկայացրեց իր նոր երգը:

Տիմատին  երկրպագուներին ուրախացրեց նաև 2 կատարումով. Իսկ բուրգերներ բաժանելու և համերգային ծրագրի ամբողջական ֆոտոշարքը ShowBiz.am-ը ներկայացնում է ստորև:

Լուսանկարները` Արսեն Հայրապետյանի

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ