Խնամված եղունգները կնոջ այցեքարտն են

Գեղեցիկ և խնամված եղունգները յուրաքանչյուր կնոջ այցեքարտն են: Դեռևս 3000 տարի առաջ Հին Եգիպտոսում մատնահարդարումն արդեն համարվում էր գեղեցկության ու խնամքի կարևորագույն գործոններից մեկը։
Ոչ բոլորը գիտեն, բայց մանիկյուր ու պեդիկյուր անելն օգտակար է առողջության համար: Ոտնաթաթերի և ձեռքերի վրա ռեֆլեկտոր բջիջներով շատ կետեր կան, որոնց մերսումը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա: Մասնավորապես լավանում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը: Երբ մասնագետը հաճախորդին մանիկյուր և պեդիկյուր է անում, ապա պարտադիր կարգով մերսում է ձեռքերը:

Եգիպտոսում օգտագործում էին եղունգների համար նախատեսված ներկերի մեծ տեսականի, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ուներ:
Օրինակ, եղունգները վառ գույներով ներկել թույլատրվում էր միայն թագավորական ընտանիքի անդամներին, իսկ ստրուկներն իրենց եղունգները ներկում էին բաց, անփայլ գույներով:
Երկար եղունգները ևս վկայում էին տիրոջ արտոնյալ դիրքի մասին. որքան երկար էին եղունգները, այնքան բարձր էր տվյալ մարդու հասարակական դիրքը:
Գիտնականների պնդմամբ՝ մեր ժամանակներում կանայք մատնահարդարմամբ ինչ-որ չափով բացահայտում են իրենց ներքին նպատակներն ու ցանկությունները: Վառ կարմիր և այլ մուգ գույները խոսում են կնոջ կրքոտ ու սեքսուալ լինելու մասին, իսկ բաց երանգները նրա նրբանկատության և փխրունության մասին:
Սոցիոլոգները հավատացնում են, որ տղամարդկանց մեծ մասը կնոջ խնամվածության մասին պատկերացում է կազմում՝ նայելով նրա մազերին և եղունգներին:
Անգամ շլացուցիչ ու հիասքանչ տեսք ունեցող կանայք կարող են անխնամ, թափթփված տպավորություն թողնել տղամարդու մոտ, եթե նրանց եղունգները վատ վիճակում են:
Ձեզ ենք ներկայացնում մատնահարդարման նորաձև և գեղեցիկ տարբերակներ, որոնք թրենդային են այս ամառ: