Հարսանյաց ամենայուրահատուկ զգեստները Վերա Վանգի կողմից - showbiz.am

Հարսանյաց ամենայուրահատուկ զգեստները Վերա Վանգի կողմից

By

Ամերիկացի մոդելիեր Վերա Վանգը միշտ աչքի է ընկել յուրահատուկ մոտեցմամբ ու խելահեղ նորարարություններով նորձևության ոլորտում:
Նրա մոդելավորած զգեստները միշտ տարբերվում են ու ամեն անգամ զարմացնում են նորովի:
Դիզյաները պնդում է, որ հարսանյաց արարողության ամենակարևոր կերպարը հարսնացուն է, ով ամեն բան պետք է անի, որպեսզի տարբերվի ու մնա հյուրերի հիշողության մեջ:
Վանգի մոդելավորած զգեստներն, իսկապես, թագավորական են: Նրա հավաքածուներում մեծ տեղ են զբաղեցնում աքսեսուարները:
Վերայի պնդմամբ՝ թագը գլխավոր զարդն է, առանց որի կերպարը լիարժեք չի կարող լինել: Դիզայների ներկայացրած թագերը ոսկուց են և զարդարված են թանկարժեք քարերով:
Թագին կարող են փոխարինել միայն ծաղիկները: Դիզայների պնդմամբ՝ ծաղիկները ավեի նուրբ, տոնական ու ժամանակակից  են դարձնում կերպարը:
Վերա Վանգն իր հավաքածուներում որոշել է այլևս չօգտագործել սպիտակ գույնը: Նրա կարծիքով սպիտակ հարսանյաց զգեստները կանանց դարձնում են սովորական ու խամրած, իսկ հարսը պետք է հանդիսության ամենապայծառ ու վառ կերպարը լինի:
Դիզայները նկատել է, որ հարսանյաց զգեստի գույնը շատ բան կարող է պատմել հարսնացուի բնավորության մասին: Վարդագույն ու մարմնագույն երանգներն ընտրողներն ավելի հնազանդ են ու ենթարկվող, կապույտի և կարմիրի սիրահարները՝ իշխանատենչ:
«Գահերի խաղ» հեռուստասերիալում շատ հերոսների յուրահատուկ կերպարների հեղինակը այս մոդելիերն է:
Վերա Վանգին դիմում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աննման լինել իրենց հարսանեկան արարողությանը և կոտրել բոլոր կարծրատիպերը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ԼայֆՍթայլԹՈՓ ՇոուՆյուզ

Չորս արդյունավետ բնական միջոց բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ...
Ավելին