Ալյոնա Շիշկովան պատրաստվում է ամուսնանալ

Օրեր առաջ «Дом-2» հեռուստածրագրից հայտնի Օլեգ Մայամին իր իսնտագրամյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ առաջարկություն է անում Տիմատիի նախկին ընկերուհուն՝ Ալյոնա Շիշկովային: Ալյոնան համաձայնվել է դառնալ Օլեգի Կինը:
Զույգի գալիք ամուսնության մասին լուրը զարմացրեց լրագրողներին և երկրպագուներին:
Օլեգն ու Ալյոնան ոչ մի անգամ չեն խոսել իրենց հարաբերությունների մասին, և նրանց նշանադրությունն անակնկալ էր բոլորի համար:
Կասկածներն ավելի շատացան, երբ Շիշկովայի ընկերներից մեկը լրագրողներին պատմեց, որ Օլեգը պարզապես գտել է Ալյոնայի կորած մատանին, իսկ ընկերներն առաջարկել են նրանց զվարճալի տեսանյութ նկարահանել: Զույգն իրենց նշանադրությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել:
Շատերը կարծում են, որ Ալյոնան այս քայլով ցանկանում է իր վրա սևեռել ուշադրությունը՝ նախանձելով հղի Անաստասիա Րեշետովային:
Լսելով Օլեգի և Ալյոնայի կասկածելի նշանադրության մասին լուրը՝ Անաստասիան ծաղրել է՝ ասելով, որ այդ երկուսն ամեն կերպ փորձում են չմոռացվել երկրպագուների կողմից ու դրա համար ամեն հնարավոր բան անում են:
Տիմատին նախկինում նշել է, որ չի ցանկանում իր երեխայի մոր՝ Ալյոնայի կողքին տեսնել ինչ-որ տղամարդու: Տիմատին տարիներ առաջ նաև սպառնացել է խլել դստերը Ալյոնայից, եթե իմանա, որ նրա կայնքում ինչ-որ տղամարդ կա:
Միգուցե նա հիմա այլ կերպ է վերաբերվում այս հարցին. չէ՞ որ երգիչն այժմ պատրաստվում է երկրորդ անգամ հայրիկ դառնալ և շատ երջանիկ է իրեն զգում Անաստասիա Րեշետովայի կողքին:
Երկրպագուներն անհամբեր սպասում են Տիմատիի արձագանքին: