Մերկ Քայլի Ջեները հիացրել է երկրպագուներին

Աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը՝ Քայլի Ջեները, ինստագրամում կիսվել է երկրպագուների հետ իր սեքսուալ լուսանկարով:
Ջեներն իր ընկերուհիների հետ վայելում է ամառային հանգիստը Տերկս և Կայկոս կղզիներում:
Քայլին վարձել է կղզու ամենաթանկարժեք առանձնատունը, որի մեկ գիշերակացն արժե 65. 000 դոլար: Նրա գայթակղիչ լուսանկարն արվել է հենց այդ առանձնատան բակում:
Գեղեցկուհու լուսանկարը հիացրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաև Քարդաշյան քույրերին:
Քենդալը մեկնաբանել է քրոջ լուսանկարը՝ անվանելով նրան թագուհի, իսկ Քորթնին մեկնաբանություններում Քայլիին անվանել է աշխարհի լավագույն քույրիկ: