Մկրտիչ Արզումանյանի հերթական հետաքրքիր հրապարակումը

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի ինստագրամյան էջում միշտ էլ կգտնվի տրամադրությունը բարձրացնող լուսանկար կամ տեսանյութ:

Երեկ դերասանը ևս թարմացրել է իր էջը, որտեղ տեղադրել է զվարճալի լուսանկար: Լուսանկարում նա երկար մորուքով է, իսկ հետևի պլանում երևում են մի քանի մանեկեններ: Հրապարակումը նա մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «Խնամոնք»:

Ժամեր անց նա ևս մեկ լուսանկար է հրապարակել, որն ունի բավականին հետաքրքիր մեկնաբանություն. «Էն, որ էդ անեկդոտն արդեն լսել ես, բայց քաղաքավարությանը զոհ գնալով ծիծաղում ես»: