Սիրուշոյի շքեղ տեսքը. Լուսանկարներ «Biaflebanon» միջազգային մրցանակաբաշխությունից

Սիրուշոն ինչպես միշտ փայլել է:  Երգչուհին հայաստանյան շոու-բիզնեսում  ամենաշատ հետևորդներ ունեցողնեղներից մեկն է: Եվ նա միշտ փորձում է կապը պահել իր երկրպագուների հետ՝ մշտապես, ակտիվորեն թարմացնելով իր հրապարակումները Ինստագրամում:

Չնայած նրան, որ երգչուհին արդեն Կանադայում է, բայց նա նոր լուսանկարներ է հրապարակել Բեյրութում կայացած «Biaflebanon» միջազգային մրցանակաբաշխությունից: Լուսանկարում Սիրուշոն կարմիր, երկար և ուսերը բաց զգեստով է: Նրա տեսքը ամբողջացնում է զգեստին համապատասխան արված դիմահարդարումը: Նա նաև կրում է իր «Pregomesh» ամրանքանիշին պատկանող զարդեր: Երգչուհին հրապարակումը նաև մեկնաբանել է. «Biaf, մեծ պատիվ էր, շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի երեկո էր»։