Լեոնարդո ԴիԿապրիոն և Կամիլա Մորոնեն Մալիբուի լողափում

Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմը՝ «Մի անգամ… Հոլիվուդում»-ը՝ (Once Upon a Time … in Hollywood) շարունակվում է ցուցադրվել մեծ էկրաններին աշխարհի տարբեր երկրներում, իսկ գլխավոր դերակատարներն էլ ներկայացնում են այն ԶԼՄ-ներին։

44-ամյա Լեոնարդոն, այդուհանդերձ,  չի մոռանում նաև իր անձնական կյանքի մասին: Օրերս նրան նկատել են Մալիբուի լողափներից մեկում: Դերասանի հետ եղել է 22-ամյա Կամիլա Մորոնեն, ում հետ սիրավեպը շարունակվում է արդեն երկրորդ տարին:

Բոլոր բացօթյա սպորտային խաղերից Լեոն նախընտրում է վոլեյբոլը, դրա համար էլ բաց չի թողնում առիթը ընկերներին ցանցի մոտ հավաքելու համար: Պապարացիները առաջին անգամը չէ, որ նրանց լուսանկարում են լողափում խաղի ժամանակ: Շաբաթվա սկզբին Լեոյին և Կամիլային ընկերակցել է մեկ այլ աստղային զույգ՝ Ռոբին Տիկը և Էյփրիլ Լավ Գիրին: Նրանց հետ լողափում է եղել նաև մեկամյա Միան՝ Տիկի և Էյփրիլի աղջիկը:

Լեոն և Կամիլան չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները և միասին չեն հայտնվում հանրության առջև, չնայած պապարացիները մշտապես ապացույցներ են ներկայացնում, որ Լեոն և Կամիլան չեն բաժանվել: Ինսայդերները հաստատաում են դա և անում են համարձակ ենթադրություններ դերասանի ապագա ամուսնության մասին: