Մերկ ու գայթակղիչ․ Սվետլանա Խոդչենկովա

36-ամյա դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան երկրպագուներին է ներկայացրել իր սեքսուալ լուսանկարները։
Դերասանուհին հաճախ է հանդես գալիս համարձակ կերպարներով։
Նա այս անգամ կրկին արժանացել է քննադատությունների։ Երկրպագուները մեղադրել են նրան՝ ասելով, որ մոռացված դերասանուհին փորձում է այդպես ուշադրություն գրավել։
«Ես մոռացված չեմ և ցանկություն չունեմ ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու։
Ցավում եմ, որ դեռ ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ կիսամերկ կանանց այսքան բացասաբար են ընդունում։ Մաղթում եմ ձեզ փոքր-ինչ զարգանալ»,- պատասխանել է չարախոսներին Սվետլանա Խոդչենկովան։
Դերասանուհին համարվում է Ռուսաստանի ամենագեղեցիկ ու էլէգենատ դերասանուհիներից մեկը։ Շշուկներ են պտտվում, որ նա կրկին սիրավեպ ունի իր նախկին սիրեցյալի՝ Գեորգի Պետրիշինի հետ։