Ալինա Սանկոն այլևս չի դիմանում քննադատություններին

Ամիսներ առաջ «Միսս Ռուսաստան-2019» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Ալինա Սանկոն՝ Ազովից։ Այդ հաղթանակը հանրությունն ընդունեց դժգոհությամբ և քննադատություններով։ Բնական գեղեցկություն ունեցող աղջկան անվանեցին հասարակ, խամրած ու գեղջկական։
Ալինա Սանկոն իր ինստագրամյան էջում հաճախ է պատասխանում հետևորդների վիրավորական մեկնաբանություններին։ Մրցույթից ամիսներ են անցել, բայց շատերը դեռ չեն հաշտվել աղջկա հաղթանակի հետ։
2- րդ «Վիցե միսս» Ռալինա Արաբովան նույնպես հանդես է եկել քննադատությամբ՝ մեղադրելով մրցույթի ժյուրիի անդամներին կողմնակալության մեջ։
Ալինա Սանկոն լրագրողներին պատմել է, որ հարգանքով է մոտենում բոլորի կարծիքներին և առողջ քննադատությանը, սակայն  հոգնել է անհիմն մեղադրանքներից և անդադար բացասական կարծիքներ լսելու պատճառով խորը դեպրեսիա է տանում։