Մայլի Սայրուսը խոստովանել է, որ բիսեքսուալ է

Մինչև Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությունը, Մայլի Սայրուսը գաղտնի սիրավեպ ուներ գեղեցկուհի մոդել Ստելա Մաքսվելի հետ:
Երգչուհին պնդում է, որ անչափ սիրում է իր ամուսնուն և իրենց հարաբերություններն իդեալական են, բայց նա չի ժխտում, որ սեռական հակումներ ունի աղջիկների նկատմամբ:
«Մարդիկ բուսակեր են դառնում հանուն առողջության, բայց բեկոնը, միևնույն է, շատ համեղ է, և ես դա գիտեմ»,- երկիմաստ խոստովանությամբ հանդես է եկել երգչուհին։
Լիամ Հեմսվորթը չի քննադատել Սայրուսին այս հայտարարության համար:
Աջակցելով կնոջը՝ դերասանը նշել է, որ յուարքանչյուր ոք ընտրության հնարավորություն ունի և պարտավոր է գտնել իր երջանիկ լինելու բանաձևը:
Սայրուսը, մինչև իր այս հայտարարությունը, շատ անգամներ հանդես է եկել ԼԳԲԹ միջոցառումներին՝ պաշտպանելով սեռական փոքրամասնությունների իրավունքները: