Այս ամռան ամենանորաձև լողազգեստները

Ժամանակակից լողազգեստի ստեղծողն է համարվում ֆրանսիացի ճարտարագետ Լուի Ռեարը։ Առաջին անգամ՝ 1946 թվականի հուլիսի 5-ին, լողազգեստը հանրությանը ներկայացրեց Casino de Paris-ի պարուհի Միշելին Բերնադինին։
Բոլոր կանայք ուզում են իդեալական տեսք ունենալ լողափում։ Ամառային հանգստին շատերը պատրաստվում են դեռ գարնանը`պարբերաբար մարզասրահ հաճախելով: Բայց սխալ ընտրված լողազգեստը կարող է ջուրը գցել ձեր ջանքերը: Լողազգեստի շնորհիվ կարող եք հեշտությամբ ընգծել առավելությունները և թաքցնել կառուցվածքի թերությունները:
Նախկինում լողազգեստները ծածկում էին մարմնի մեծ մասը, բայց հիմա նորաձևությունն այլ է։
Ֆրանսիացի ոճաբան Էրիկ Շմիդտն այս ամառ ներկայացրել է լողազգեստների իր հավաքածուն, որը արժանացել է բարձր գնահատականի։ Այս ամառ նորաձևությունն առջարկում է ամենախելահեղ թրենդները, որոնք ապշեցնում են բոլորին:
Ամենանորաձևն այս ամառ թափանցիկ լողազգեստներն են, որոնք թրջվելուց հետո դառնում են գրեթե անտեսանելի: Դիզայներ Էրիկ Շմիդտը պնդում է, որ կանանց ազատություն շնորհում է հենց իրենց հագուստը:
Շմիդտը կարծում է, որ իր լողազգետսները չեն հավանի միայն այն կանայք, ովքեր ամաչում են իրենց մարմնից: