Լիամ Փեինն ամբողջովին մերկացել է

One Direction երաժշտական բոյ բենդի նախկին մասնակիցներից Լիամ Փեինը օրեր առաջ ինստագրամում հրապարակել է իր ամբողջովին մերկ լուսանկարը։
Լիամ Փեինի սեքսուալ լուսանկարն արժանացել է երկրպագուների բարձր գնահատականին։ Ինստագրամյան հետևորդներին հիացրել է երգչի գայթակղիչ կազմվածքը։
Տարիներ առաջ շշուկներ էին պտտվում, որ Լիամը համասեռամոլ է։ Իհարկե այդ լուրը շատ էր տխրեցրել Փեինի երկրպագուհիներին։
Սակայն այդ բոլոր բամբասանքները մոռացվեցին, երբ երգիչը սկսեց հանդիպել հմայիչ պարուհու՝ Դանիել Պիզերի հետ։ Զույգի հարաբերությունները կարճ տևեցին, և Լիամը նոր սիրավեպ սկսեց երգչուհի Շերլի Կոուլի հետ։
Հիմա Լիամ Փեինի սիրտն ազատ է, ինչը ուրախացնում է նրա բոլոր երկրպագուհիներին։
Ցավոք, երգիչը չի մտածում ամուսնության մասին։
Փեինի պնդմամբ՝ հիմա իր համար առաջնայինն աշխատանքն է։