Լիոնել Մեսսի․ «Իմ կինն ամենագեղեցիկն է աշխարհում»

Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսին, ով ամսական 9 միլիոն եվրո է վաստակում, ընտանիքի հետ իր ամառային հանգիստը հիմա վայելում է Անտիուգա կղզում, որտեղ բնակվում է կղզու ամենաթանկարժեք առանձնատանը։
Շքեղ առանձնատան մեկ գիշերակացն արժե 420 հազար դոլար, որովհետև այն նման է հեքիաթային դղյակի։
Մեսսին կիսվել է ինստագրամում ընտանիքի հետ սիրառատ լուսանկարներով և լուսանկարին կից նշել է, որ իր կինն ամենագեղեցիկն է աշխարհում։
Մեսսին իր կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի հետ ծանոթացել է պատանեկության տարիներին։
Նա ֆուտբոլ է խաղացել Անտոնելայի եղբայրների հետ և միշտ գաղտնի սիրահարված է եղել գեղեցկուհուն։
Ֆուտբոլիստի պնդմամբ՝ Անտոնելան միակ աղջիկն էր, ով սիրել է իրեն դեռ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը չուներ համաշխարհային ճանաչում և փառք։
Մեսսին ուրախ է, որ հենց այդ Անտոնելայի հետ է կապել իր կյանքը և համոզված է, որ ինքն ու իր կինը դեռ երկար ու երջանիկ տարիներ են միասին անցկացնելու։