Ռիհաննայի շքեղ առանձնատունը

Ռիհաննան և Կարա Դելևինը մտերիմ ընկերուհիներ են: Աստղերը վաղուց միմյանց հետ ջերմ հարաբերություններ ունեն:
Օրեր առաջ Կարան սոցիալական կայքերում լուսանկար է հրապարակել, որին կից նշել է, որ հանգստանում է Ռիհաննայի շքեղ առանձնատանը:
Ռիհաննան արդեն մի քանի ամիս է, ինչ բնակվում է Լոնդոնում, իսկ նրա Լոս Անջելեսի երեքհարկանի առանձնատունը դատարկ է:
Մեկնելով նկարահանումների Լոս Անջելես՝ Կարան որոշել է մի քանի օր բնակվել Ռիհաննայի տանը:
Երգչուհու առանձնատան լուսանկարներն ապշեցրել են երկրպագուներին:
Աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատիրուհին՝ Ռիհաննան, գնել է այդ առանձնատունը 8 միլիոն դոլարով:
Ռիհաննան լրագրողների հետ նախկինում կիսվել է՝ պատմելով, որ չի սիրում այդ առանձնատունը, որովհետև այն շատ հասարակ է:
Քանի որ տունը չափազանց մեծ է, Ռիհաննան այնտեղ իրեն շատ միայնակ է զգում: Երգչուհին որոշել է այդ առանձնատուն տեղափոխվել այն ժամանակ, երբ կամուսնանա և երեխաներ կունենա: