«Ջրահարսը» ֆիլմի արքայազնը լինելու է Հարրի Սթայլզը

By

Ամերիկյան Disney կինոստուդիան պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել «Ջրահարսը» ֆիլմը։ Հիշեցնենք, որ նույնանուն մուլտֆիլմը ստեղծվել է 1989 թվականին։
Լրագրողների հետ զրույցում ռեժիսորները նշել էին, որ ցանկանում են, որպեսզի ֆիլմում նկարահանվող դերասաններն ինչ-որ չափով նման լինեն մուլտֆիլմի կերպարներին։
Երկրպագուներն ապշած էին, երբ իմացան, որ գլխավոր հերոսուհու՝ Արիելի դերը կատարելու է աֆրոամերիկացի դերասանուհի Հոլլի Բեյլին։ Դա քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։
Այսօր կինոստուդիան պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրեց, որ մուլտֆիլմում արքայազնի դերը բաժին է հասել «One Direction» բոյ բենդի նախկին մասնակցին՝ Հարրի Սթայլզին։
Հարրին երկրպագուների հետ կիսվել է իր ուրախությամբ և նշել է, որ միշտ երրազել է նման դերի մասին։
Երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այս լուրը։ Դրական հայտատարությամբ է հանդես եկել նաև Հոլլի Բեյլը՝ նշոլով, որ Հարրին հենց իր երազանքների արքայազն է։

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ