«Կանեմ ամեն բան, որ լավագույնս ներկայացնեմ մեր երկիրը «Միսս աշխարհ»-ում». Լիանա Ոսկերչյանը՝ տպավորությունների ու աղջիկների հետ հարաբերությունների մասին

Լիանա Ոսկերչյանը դեկտեմբեր ամսին կկատարի իր կյանքի կարևորագույն քայելրից մեկը. գեղեցկուհին, ով օրեր առաջ հաղթեց «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթում, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում: Նա և Գոհար Հարությունյանը միասին բռնեցին մի բարդ, բայց միաժամանակ գեղեցիկ ու հաճելի ճանապարհ. Լիանան այս օրերին մի փոքր հանգստանում է՝ փորձելով վերականգնել ողջ ուժերը, որպեսզի առավել ոգևորությամբ և էնտուզիազմով պատրաստվի կայանալիք մրցույթին ու աշխատի իր վրա: Մրցույթից հետո, թեև Լիանան հուզված էր ու ուրախությունից շփոթված, այնուամենայնիվ, նա պատաասխանեց ShowBiz.am-ի հղած հարցերին:

««Միսս աշխարհ Արմենիա»  մրցույթին առաջին անգամ մասնակցել եմ 2017 թվականին, երբ դեռ շատ անփորձ էի . ամեն բան այնքան անսովոր էր ինձ համասր: Հիշում եմ, երբ գնացինք պայմանագիրը ստորագրելու, շատ էի կասկածում ու երկմտում, արդյո՞ք մասնակցեմ, արդյո՞ք պատրաստեմ թե ոչ: Այն ժամանակ շատ անվստահություն կար, թեև ընդգրկվեցի 10-նյակի մեջ» ,- վեր է հիշում գեղեցկուհին, ապա ուրախությամբ նկատում, որ նախորդ անհաջող փորձն ու անվստահությունն իրեն չընկճեցին և չհուսալքեցին. նա պայքարեց, շատ աշխատեց իր քայլվածքի, խոսքի, մյուս կետերի վրա. որոշեց փորձել ուժերը 2-րդ անգամ, և ահա արդյունքն ակնհայտ է:

Լիանայի հետ խոսեցինք մասնակից մյուս աղջիկների հետ նրա հարաբերությունների և աղջիկների արձագանքների մասին. գեղեցկլուհուն շատ է ուրախացնում և ուժ տալիս այն փաստը, որ ձեռք է բերել լավ ընկերներ և ոչ ոքից բացասականն ու վատը չի նկատել. «2 մրցույթների ժամանակ էլ ձեռք բերեցի շատ լավ ընկերուհիներ: Վստահեցնում եմ, որ ընդհանրապես մրցակցություն չի եղել. բոլորս ջերմ էինք իրար հետ, ստեղծվել էր ընկերական տաք մթնոլորտ. թե՛ կուլիսներում, թե՛ այնտեղից դուրս օգնում էինք միմյանց, ինչով կարող էինք: Եվ հաղթանակիցս հետո բոլորն էլ գալիս ու սրտանց շնորհավորում էին ինձ»:

Այս օրերին Լիանան հանգստանում է, որպեսզի փոքր-ինչ վերականգնի իր ուժերը և նոր շնչով անցնի նախապատրաստական աշխատանքներին.«Կանեմ ամեն բան, որ լավագույնս ներկայացնեմ մեր երկիրը դեկտեմբերին «Միսս աշխարհում»» :

Հաղթանա՞կ, մասնակցությու՞ն. արդյոք ո՞րն էր կարևոր գեղեցկուհու համար. նա միանշանակ պատասխանեց, որ ամենակարևորը փորձն էր, որ ձեռք բերեց այս ընթացքում. «Կարևոր էր փորձը, ճանաչումը, ընկերները: Իհարկե, հաղթանակը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Կարևոր է, թե դու ինչպես ես ինքդ քեզ դրսևորում բեմի վրա, նկատում են քեզ թե ոչ: Շատ հնարավոր է, որ դու չհհաղթես, սակայն ավելի շատ նկատեն քեզ, ավելի շատ գործնական առաջարկներ ստանաս» :

Զրույցի վերջում էլ Լիանայից հետաքրքրվեցինք ՝ արդյո՞ք պատրաստ է անցնել մի ճանապարհով, որտեղ հաճախ են լինում տեղին երբեմն էլ նաև անտեղին քննադատություններ, պատրա՞ստ է նա լինել ուժեղ, չկոտրվել և հաղթահարել այդ ամենը. «Ես առողջ քննադատությանը միշտ էլ կողմ եմ: Երբեք չեմ ընկճվի, այլ հակառակը՝ կաշխատեմ ինձ վրա, որ ավելի հղկվեմ և ուղղեմ սխալներս»,- եզրափակեց գեղեցկուհին:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի