Միշա Մարվին․ «Այս տարի պետք է ամուսնանամ»

Լրագրողների հետ զրույցում հայտնի երգիչ Միշա Մարվինը, պատմել է, որ հոգնել է անլուրջ սիրավեպերից և որոշել է, որ այս տարի պետք է ամուսնանա։
30-ամյա երգիչը չի տառապում աստղային հիվանդությամբ․ նա չի սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Համերգային շրջագայությունների պաատճառով Միշան չի գտնում ազատ ժամանակ ընկերների և ընտանիքի համար․ դա իրեն շատ է անհանգստացնում։
Մարվինը երազում է զբաղվել բիզնեսով, սակայն դա չի նշանակում, որ նա հեռանալու է երգարվեստից։ Երգիչը կշարունակի համագործակցել Տիմատիի հետ, բայց կպակասեցնի իր զբաղվածությունը, որովհետև կարիերայի պատճառով շատ է տուժում Միշայի անձնական կյանքը։
Մարվինը պատմում է, որ սիրավեպեր է ունեցել շատ գեղեցկուհիների հետ, բայց  նրանցից ոչ ոք չի եղել լիովին անկեղծ ու նվիրված։ Միշան հատուկ նշել է նաև, որ աղջիկների մեջ ամենաշատը ուշադրություն է դարձնում գեղեցիկ կոնքերին։
Միշան երազում է գտնել շիկահեր, կապուտաչյա գեղեցկուհու։ Նա նաև երազում է որկու դուստր ունենալ։
Ամիսներ առաջ շշուկներ էին պտտվում, որ երգիչը սիրահարված է մոդել Նիկոլ Սահթարիդիին։ Միշան աղջկան 500 վարդ էր նվիրել։ Սակայ Նիկոլը մերժել էր Մարվինին։ Պատճառն այն է, որ գեղեցկուհին սիրահարված էր Եգոր Կրիդին։