Մորուքավոր կինը շնորհակալ է հայկական բրենդին

Ամիսներ առաջ՝ Լոնդոնում կայացած Նորաձևության շաբաթվա ընթացքում, որի շրջանակում զանազան ապրանքանիշեր ներկայացրել են իրենց ոսկերչական զարդերը, Royal Fashion Day show-ի ժամանակ Մարիաննա Հարությունյանի հանրահայտ ոսկերչական բրենդը ներկայացրեց մորուքավոր մոդելը՝ 25-ամյա Հարնաամ Քաուրը։
Հարնաամ Քաուրը մեծ ճանաչում ձեռք բերեց հենց հայկական ապրանքանիշի շնորհիվ։
Աղջկա պնդմամբ՝ դա իր առաջին փորձն էր մոդելային բիզնեսում։
Նա անչափ շնորհակալ է իրեն նման հնարավորություն տալու համար։
Հարնաամը միշտ բարդությավորվել է իր ցածր հասակից, գիրությունից և մազակալումից։
Աղջիկն անգամ պատանի տարիքում փորձել է ինքնասպան լինել։
Հիմա մոդելը պատմում է, որ բազմաթիվ երկրպագուներ ունի և շուտով պատրաստվում է ամուսնանալ։
Հարնաամի պնդմամբ՝ առաջ նա պազապես ֆրիկ էր, ում ցույց էին տալիս մատով ու ծաղրում էին։ Իսկ Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը մասնակցելուց հետո ամբողջովին փոխվել է նրա կյանքը։ Աղջիկն արդեն առաջարկություններ է ստանում անվանի մոդելային գործակալություններից ու դիզայներներից։
Քաուրն իր բոլոր հաջողությունների համար շնորհակալություն է հայտնում Մարիաննա Հարությունյանին։