Նոր look-եր, ամառային երանգներ. Սիրուշոյի նոր լուսանկարները

Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկին՝ Սիրուշոյին, շատ երիտասարդներ ու պատանիներ են հետևում և ոչ միայն երգարվեստի համար, այլև իր տարատեսակ լուքերի, ամենատարբեր լուսանկարների և հագուստի գեղեցիկ ու ոճային համադրությունների համար:

Երգչուհին շատ ակտիվ է Ինստագրամի դաշտում, հաճախ է լուսանկարներ կամ տեսանյութեր հրապարակում. իր առօրյան ու գործունեությունը ցույց է տալիս նաև սթորի բաժնում, որտեղ տեղեկությունը պահպանվում է 24 ժամ:

Ձեզ ենք ներկայացնում երգչուհու վերջին լուսանկարները, որտեղ նա չափազանց ոճային է, ամառային ուրախ ու գույնզգույն լուքերով: