Ռիտա Դակոտայի պատրաստած ելակով տորթը

Ռիտա Դակոտան և Վլադ Սոկոլովսկին վաղուց միասին չեն։ Սակայն Ռիտան հաճախ է ուրախացնում նախկին ամուսնուն համեղ թխվածքաբլիթներով, երբ վերջինս գալիս է, որպեսզի տեսնի դստերը։
Այս անգամ Ռիտան լրագրողների հետ կիսվել է իր դստեր և Վլադի ամենասիրելի տորթի բաղադրատոմսով և տորթի լուսանկարներով։ Երկրպագուներին հիացրել է տորթի դիզայնը։
Գեղեցկուհին պնդում է, որ դա իրենց ընտանեկան տորթն է, որը խորհրդանշում է իրենց սերն ու կապվածությունը։
Երկրպագուները նկատել են, որ Ռիտան հաճախ է շոշափում ընտանիքի թեման՝ ջանալով հետ վերադարձնել ամուսնուն։

Ձեզ ենք ներկայացնում Ռիտա Դակոտայի դստեր և Վլադ Սոկոլովսկու սիրելի տորթի բաղադրատոմսը․
Տորթի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները․ 250 գրամ ելակ, 6 հատ ձու, 4 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ շաքարի փոշի, 1 հատ նարինջ, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, 6 ճաշի գդալ շաքարավազ, 250 մլ սերուցք, վանիլին։
Ձվի դեղնուցները հարեք, այնուհետև ավելացրեք նարնջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Ձվի սպիտակուցները հարեք և լցրեք խմորի մեջ ու զգուշությամբ խառնեք: Այն պետք է մնա ջեռոցում 35-40 րոպե 160 աստիճանում: Տորթը պատեք կրեմով, և զարդարեք ելակով։