Առողջ շուրթերի գաղտնիքը

Շուրթերի մաշկը շատ զգայուն է, բարակ և առաջինն է արձագանքում օրգանիզմի օգնության կանչին։ Շուրթերի խնդիրները շատ բան են պատմում ձեր առողջական վիճակի մասին։
Չորությունը և ճաքերը ընդունեք, որպես օգնության կանչ խոնավության համար: Դրանք կարող եք հեշտությամբ բուժել․ մեղրի հաստ շերտը քսեք շուրթերին և պահեք 15-20 րոպե:
Կա նաև այլ արդյունավետ տարբերակ․ մեկ թեյի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ գազարի հյութի հետ, քսեք շուրթերին և 15-20 րոպե անց մաքրեք։
Ճաքերը շուրթերի անկյուններում խոսում են վիտամին В2- ի պակասի և թուլացած իմունիտետի մասին: Սրանք վերացնելու համար հարկավոր է մեկ թեյի գդալ կաթնաշոռը խառնել մեկ թեյի գդալ յուղալի սերուցքի հետ և ստացված զանգվածը քսել շուրթերին:
Շուրթերի գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել լյարդի կամ արյան համակարգի խնդիրներով։
Շուրթերն առողջ պահելու համար D վիտամին պարունակող շուրթերի բալզամ օգտագործեք։