Նիհարելու մոլուցքը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ

Անորեքսիան հոգեբանական և առողջական խանգարում է, որի ժամանակ մարդու քաշը լինում է նորմայից 15 և ավելի տոկոսով ցածր, բայց նրան շարունակում է թվալ, թե նա գեր է:
Գիտնականների պնդմամբ՝ նիհարելու մոլուցքով մարդիկ սկսում են տառապել նորաձևության և շոու-բիզնեսի պատճառով։
Հոգեբանները խորհուրդ են տալիս չփորձել նմանվել գեղեցկության էտալոններին, հարկավոր է տեսնել սեփական մարմնի հմայչությունն ու առանձնահատկությունները։
Անորեքսիայի դեմ պայքարելու համար նորաձևությունը սկսեց նախապատվությունը տալ գեր մոդելներին։ Չնայած այս ամենին՝ դեռ կան աղջիկներ, ովքեր տառապում են նիհարելու մոլուցքով։
Անորեքսիայի բուժումը հնարավոր է: Սակայն լինում են դեպքեր, երբ ուշ սկսած միջոցառումները պարզապես արդյունք չեն տալիս, ու մարդը մահանում է:
Չափազանց կարևոր է հոգեբույժի միջամտությունը: Երբեմն հարկավոր է բուժել նյարդերը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այս հիվանդությունը։
Լրագրողները հավատացնում են, որ այս հիվանդությամբ տառապում է Անջելինա Ջոլին։ Շատերս ենք նկատել՝ որքան է նա նիհարել վերջին ժամանակներում։