Շպռոտը՝ Նիկոլ Փաշինյանի և իր երազանքների ամուսնու մասին

ShowBiz.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է ԱՄՆ-ում բնակվող Մհեր Բաղդասարյանի նոր՝ «Tete A Tete» յութուբյան հաղորդաշարի մասին: Տարբերվող և ոչ ստանդարտ այս հաղորդման միջոցով Մհերն ամեն անգամ հյուրընկալվում է ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեր հայ հայտնիների մոտ, նրանց հետ զբոսնում ու զրուցում ամենատարբեր թեմաներից:

Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Մհերը խոստացել էր, որ յուրաքանչյուր հաղորդում ավելի հետաքրքիր ու աղմկահարույց է լինելու, դե իսկ հյուրերն էլ՝ ոչ պակաս սկանդալային:

«Tete A Tete»-ի առաջին հյուրը Անժելա Սարգսյանն էր, ով խոսել էր իր կյանքի սեքս-սկանդալի ու ինքնասպանություն գործելու փորձի մասին:

Դե իսկ Մհերը ապացուցում է, որ իրոք մեկը մյուսից յուրահատուկ ու սկանդալային  հաղորդումներ են լինելու, քանզի այս անգամ էլ նա հանդիպում է ունեցել Շպռոտի հետ. հաղորդման դեռևս փոքրիկ անոնսից պարզ է դառնում,. որ նրանք զրուցել են Շպռոտի բնական-անբնական գեղեցկությունից մինչև Նիկոլ Փաշինյանի սեքսուալության մասին: