Նմանը չունեցող «Kiara Sky» -ն արդեն Հայաստանում է (շնորհանդես, լուսանկարներ)

Մշտապես ուրախ ու դրական տրամադրություն, համեղ ու քաղցր հյուրասիրություն, կատարյալ մաքրություն և, իհարկե, բարձրորակ սպասարկում. այսպիսին է արդեն 2 տարի շարունակ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող Color Boom Nail Studio–ն: Բացի վերը նշված առավելություններից, այն միշտ առանձնացել է նաև նրանով, որ կարևորում և նպաստում է ոլորտի զարգացմանը Հայաստանում: Դրա ողղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնցից մեկը  աշխարհահռչակ բրենդ «Kiara Sky» -ի ներմուծումն էր Հայաստան և ներկայացումը հայկական շուկայում: Հայտնի ապրանքանիշ Kiara Sky–ը ամերիկյան  բրենդ է, որը Color boom-ն առաջինն է, որ ներմուծեց Երևան, դարձավ հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն ու սկսեց լայնորեն  կիրառել. այն  հաճախորդների կողմից շատ կարճ ժամանակում սիրվեց, ընդունվեց` հաշվի առնելով նյութերի առավելություններն ու առանձնահատկությունները:

Kiara Sky  ապրանքանիշի բոլոր նյութերից Երևանում առանձնանում է Kiara sky Dip Powder-ը, որը յուրահատուկ նյութ է իր տեսակով, ընդունվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մեծ հաջողություն գրանցել նաև Երևանում. այն ոչ թե հեղուկ է, այլ փոշի և ունի մի շարք առավելություններ:  Իր դասի մնացած բոլոր տեսակի նյութերից Kiara Sky Dip Powder-ը տարբերվում է  նրանով, որ հարստացած է  վիտամինային կոմպլեքսով, ունի պաշտպանիչ շերտ եղունգի համար, ինչպես նաև` այն չի չորացվում լամպի մեջ և առանց որևէ գործիքի էլ հեռացվում է եղունգների վրայից` պարզապես բամբակով և հատուկ նյութի միջոցով: Կան նաև այս ապրանքանիշի լաքերի տեսականին, որոնք կատարյալ մնում են եղունգների վրա առավելագույնը 10 օր. լաքերի տեսակը նույնպես շատ է սիրվել ու ընդունվել:  Բացի դա, բոլորն անխտիր կգտնեն իրենց սիրած գույներն ու երանգները, քանզի ապրանքանիշն ունի շատ մեծ ու հարուստ գունապնակ:

Նմանը չունեցող այս բրենդի շնորհանդեսին ShowBiz.am-ը ներկա է գտնվել և բրենդի մասին բոլոր տեղեկություններն ու մանրամասները ճշտել Color Boom nail studio-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանից. «Մեզ համար ինքնանպատակ չէր, որ Kiara Sky-ը օգտագործվեր միայն Color boom-ում. այն արդեն իսկ վաճառվում է. ավելին` կարող ենք պաշտոնպես հայտարարել որ ունի ֆեյսբուքյան և ինստագրամյան  պաշտոնական էջեր: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այն գնել, կարող են գրել այդ էջերին կամ պարզապես մոտենալ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գտնվող Color Boom» :

Նշենք նաև, որ մատնահարդարները կարող են դիմել Color Boom-ի անձնակազմին` Kiara Sky Dip Powder-ի դասընթացներին մասնակցելու համար: Գործում են 5 ժամ տևողությամբ մեկօրյա դասընթացներ, որոնք էլ ուղեկցվում են համեղ հյուրասիրությամբ, սուրճով և, իհարկե, ուրախ տրամադրությամբ: Ի դեպ, դասընթացների համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ամբողջովին տրամադրում է Color Boom nail studio-ն:

Խոսելով թերևս ամենակարևորի և բոլորին հուզող հարցի` գործիքների մաքրության և ստերիլիզացման մասին` Նորա Աբրահամյանը նշեց. «Մենք աշխատում ենք բացառապես ախտահանված գործիքներով,  և դա մեզ համար զկզբունքային հարց է, քանզի հաճախորդների առողջությունն առաջնային է: Ինչպես նաև կարևորում ենք ոչ միայն գործիքների ախտահանումն ու կատարյալ մաքրությունը, այլև` մատնահարդարման և ոտնահարդարման աշխատանքային մակերեսների մաքրությունը: Դե իսկ մատնահարդարներն էլ բոլորը վերապատրաստված են. մենք մեծ ուշադրություն ենք դարձնում պատրաստվածության մակարդակին» :

Հիշեցնենք նաև, որ Color Boom nail studio-ն մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում իր հաճախորդների համար, իսկ ընթացիկ նորությունների, դասընթացների, գույների և գեղեցիկի մասին կարող եք իմանալ` հետևելով Color Boom nail studio-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով (044) 520-520  հեռախոսահամարով: