Բարձրակրունկները ոտքերի թշնամին են

By

Մենք ուղղակի պաշտում ենք բարձրակրունկները, սակայն դրանք կրելուց մի քանի օր հետո անգամ ամենադիմացկուն կանայք դժգոհում են ցավերից և հոգնածության զգացողությունից:
Իսկ այժմ հասկանանք՝ ինչպես հնարավորինս արագ վերականգնել ոտքերի վիճակը՝ չզոհաբերելով գեղեցկությունը:
Մասնագետների պնդմամբ՝ անընդհատ բարձրակրունկներ կրելը շատ լուրջ վնաս կարող է հասցնել ձեր ոտքերի առողջությանը։ Բայց եթե դուք չեք ցանկանում հրաժարվել դրանցից, ապա պետք է ամեն օր խնամեք ձեր ոտքերը, որպեսզի հետագայում չկանգնեք լուրջ խնդիրների առաջ։
Ոտքերի հաճախակի ջղաձգումները, ծակծկոցները բարձրակրունկների հետևանքն են։

Ոտքերի առողջության համար պարտադիր են ամենօրյա մերսումները։
Հայտնի է, որ մարդու ոտքերում տեղակայված են 70 կենսաբանական ակտիվ կետեր: Վերջիններիս մերսումը և ակտիվացումը նպաստում է ոտքերի արյունամատակարարման բարելավմանը, հոգնածության, այտուցվածության նվազեցմանը, հարթաթաթության, ոտնաթաթի և մատների դեֆորմացիաների կանխարգելմանը և օրգանիզմի տոնուսի բարձրացմանը:
Ամենօրյա մերսումները պարտադիր են այն կանանց համար, ովքեր հաճախ են բարձրակրունկներ կրում։
Բայց հիշեք՝ բարձրակրունկները ոտքերի թշնամին են։ Ժամանակ առ ժամանակ հրաժարվեք դրանցից։
Հիմա նորաձևությունն առաջարկում է բարձրակրունկների նոր ու էքստրավագանտ տեսակներ, որոնք  ավելի մեծ վնաս կարող են պատճառել ոտքերի առողջությանը։

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ