Ինչպե՞ս ձեռք բերել թարմ շնչառություն

By

Թարմ շնչառությունը շատ կարևոր է բոլորիս համար։ Մաստակները կարող են թարմացնել շնչառությունը, բայց դրանց ազդեցությունը ժամանակավոր է։
Պետք չէ հույսը դնել մաստակների կամ անանուխի կոնֆետների վրա, որովհետև ոչ թարմ շնչառությունը վկայում է օրգանիզմի շատ խնդիրների մասին, որոնք հարկավոր է շտապ վերացնել։
Առողջ մարդկանց մոտ ոչ թարմ շնչառությունը կարող է առաջանալ առատ սննդից հետո, որը օրգանիզմում կուտակվելով չի հասցնում մշակվել: Դրա դեմ պայքարի միջոցը պարզապես քիչ  կամ չափավոր ուտելն է:
Բերանի մշտական տհաճ հոտը հիվանդություն է, որն անվանում են հալիտոզ։
Ոչ թարմ շնչառության պատճառներն են բերանի խոռոչի հիվանդությունները, փչացած ատամների առկայությունը, ծխախոտը, բորբոքված նշագեղձերը։
Հալիտոզի բուժումը կախված է առաջնային պատճառից:
Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ծամել մաղադանոսի ցողուններն ու տերևները, և դա ձեզ կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից: Ասում են՝ նույն արդյունքը կարելի է ստանալ նաև բնական թեյի մուգ թուրմ խմելով։

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ