Ձյունաճերմակ ատամների գաղտնիքը

By

Ատամները առողջ ու սպիտակ պահելու լավագույն միջոցը դրանց մշտական խնամքն է:
Կարիեսից խուսափելու համար պետք  չէ հրաժարվել քաղցրավենիքից կամ գազավորված ըմպելիքներից: Պետք է օրը երկու անգամ լվանալ ատամները ու մաքրել դրանք բժշկական թելերով: Սպիտակ ատամները մարդուն դարձնում են խնամված:
Կանացի ժպիտի համար խենթանում են բոլոր տղամարդիկ, և հարկավոր է ունենալ ձյունաճերմակ ատամներ, որպեսզի ժպիտը միշտ լինի իդեալական:
Այժմ տարածված է ատամների լազերային սպիտակեցումը:
Լազերային ճառագայթները յուրաքանչյուր ատամի վրա ներգործում են առանձին-առանձին: Այս տարբերակով ատամների սպիտակեցման արդյունքը կպահպանվի յոթ տարի, եթե չծխեք: Բայց բժիշկների պնդմամբ՝ սա լուրջ վնաս կարող է հասցնել ձեր լնդերին։
Կան նաև ավանդական միջոց․ մի պտղունց հիմալայան աղը լցրեք տաք ջրի մեջ: Լավ խառնեք և դրանով մաքրեք ատամները:
Ատամները կարելի է սպիտակեցնել նաև թեյի ծառի յուղով, որը կարող է բուժել նաև վնասված լնդերը:
Լավ միջոց է նաև ածուխի փոշին։ Այն խառնեք ջրի հետ և քսեք ատամներին։ Թողնելով 2 րոպե՝ լվացեք ատամները ատամի մածուկով։
Ռեհանի տերևները նույնպես կօգնեն ձեզ ունենալ ձյունաճերմակ ատամներ։

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ