Դրյու Բերիմուրին տեղափոխել են հիվանդանոց

Դրյու Բերիմուրն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է առանց հանգստյան օրերի։
Անդադար նկարահանումներն արդեն հյուծել և ուժասպառ են արել դերասանուհուն։
Դրյու Բերիմուրը մի քանի տարի է, ինչ առաջարկներ չէր ստանում ռեժիսորների կողմից։
Պատճառը դերասանուհու անպատասխանատվությունն ու կոնֆլիկտային բնավորությունն էր։
Նա հաճախ էր նկարահանման հրապարակում վիճում  իր գործընկերների հետ։
Բերիմուրի ալկոհոլային կախվածությունը նույնպես մեծ հարված հասցրեց կարիերային։ Գեղեցկուհին մեկ տարի է, ինչ բուժվել է և անցել է առողջ ապրելակերպի։
Այժմ նա նկարահանվում է  «Քաղցրիկը» ֆիլմում, որը հանդիսատեսի դատին կներկայացվի 2020 թվականին։
Նկարահանման ժամանակ ֆիլմի ռեժիսորը՝ Ջեմի Բեբիտը, որոշում է աղջկան սուրճ հյուրասիրել՝ չիմանալով, որ Դրյուն ալերգիա ունի սուրճից։ Հոգնած ու լարված Բերիմուրը մեկ կում է անում և նետում բաժակը՝ հասկանալով, որ դրա մեջ սուրճ է։
Ցավոք, այդ մեկ կումի պատճառով դերասանուհու դեմքը սկսում է այտուցվել, և նրան տեղափոխում են հիվանդանոց։