Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրիթնի Սփիրսը և ուրիշներ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային

Երեկ՝ հուլիսի 22-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի պրեմիերան, որի հյուրերն են դարձել շատ աստղեր: Նրանց թվում են եղել ոչ միայն գլխավոր դերակատարներ Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, այլ նաև իրենց կոլեգաներն ու ընկերները: Կարմիր գորգի վրայով անցան Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին, Էլզա Պատակին և Քրիս Հեմսվորտը, Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի աղջիկները՝ Ռումերը, Սքաուտը և Տալուլան, Ադրիանա Լիման և շատ ուրշներ:

Առաջին անգամ հայտնի ռեժիսորն իր ֆիլմը ներկայացրել է անցած մայիսին Կաննի կինոփառատոնին: Ֆիլմը պատմում է հայտնի դերասանի մասին (ում դերը խաղացել է ԴիԿապրիոն), ով ամեն կերպ փորձում է հայտնվել կինոինդուստրիայում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մոլագար Չարլզ Մենսոնի սեկտայի սպանությունների ֆոնի վրա: Մարգո Ռոբին ֆիլմում խաղում է Շերոն Թեյթի՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկի կնոջ դերը, ով սպանվել է Մենսոնի բանդայի կողմից հղիության վերջին շաբաթների ընթացքում: