Հեքիաթային ու ռոմանտիկ․ «Van Cleef & Arpels»-ի նոր հավաքածուն

«Van Cleef & Arpels» ոսկերչական բրենդի ստեղծման պատմությունը, իսկապես, ռոմանտիկ է և հեքիաթային:
Էսթել Արպելսի և Վան Քլիֆի ամուսնությունը միավորեց երկու ընտանիքներին, ովքեր այդ ժամանակ արդեն մեծ հաջողություններ էին գրանցել ոսկերչական արվեստի բնագավառում:
Վան Քլիֆի ծնողները ճանաչված ոսկերիչներ էին, իսկ Էսթելի եղբայրները՝ սկսնակ:
Էսթելի երկու եղբայրները Փարիզում հիմնել էին ոսկերչական զարդերի իրենց ապրանքանիշը, որը գերում էր ֆրանսուհիներին իր յուրօրինակությամբ, որովհետև եղբայրները բոլոր ոսկյա իրերը զարդարում էին անկրկնելի թանկարժեք քարերով:
Էսթելի եղբայրները մեծ ճանաչում ձեռք բերեցին յուրահատուկ թանկարժեք քարերի շնորհիվ, որոնք բերում էին աշխարհի տարբեր ծայրերից:
Էսթելի և Վանի ամուսնությունից հետո ստեղծվեց «Van Cleef & Arpels» բրենդը, որը միանգամից սիրվեց հասարակության կողմից: Այսօր ապրանքանիշը  շուկայում առաջատար դիրքեր է զբաղեցնում:
Օրեր առաջ «Van Cleef & Arpels» ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որն անվանել է «Romeo & Juliet»:
«Romeo & Juliet» հավաքածուում ցուցադրված են ճոխ ու հազվագյուտ թանկարժեք քարերով զարդեր և Ռոմեոյի ու Ջուլիետի ոսկյա արձանիկները: