Քիմ Քարդաշյանը պաշտպանել է հանցագործին

Օրեր առաջ Քիմ Քարդաշյանի լուսանկարիչն ու մտերիմ ընկերը՝ Մարկուս Հայդը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել հենց Քարդաշյանների ընտանիքի շնորհիվ, մեղադրվել է բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ։
Ինստագրամում հայտնի գեղեցկուհին՝ Սուննայան, որոշել էր համագործակցել լուսանկարչի հետ, սակայն Մարկուսը պահանջել է մերկ լուսանկարներ ուղարկել իրեն։ Նրա այդ պահանջից վիրավորված ու ապշած Սուննայան որոշել է խայտառակել լուսանկարչին՝ ինստագրամում պատմելով իրեն արված այդ անպարկեշտ առաջարկության մասին։
Կարդալով մոդելի այս հրապարակումը՝ շատ աղջիկներ մեկնաբանություններում խոստովանել են, որ իրենք ենթարկվել են Մարկուսի կողմից սեռական ոտնձգության, իսկ մեկն էլ նշել է, որ լուսանկարիչն իրեն բռնաբարել է։
Քիմ Քարդաշյանը շտապել է արդարացնել իր մտերիմ ընկերոջը, բայց երկրպագուները քննադատել են նրան՝ մեղադրելով հանցագործին պաշտպանելու մեջ։