Ծնվել է երգիչ Վաչե Ամարյանի 2-րդ բալիկը (երեխայի սեռն ու ընտրած անունը` նյութում)

Երգիչ Վաչե Ամարյանը 2-րդ անգամ է հայր դարձել: Կինը` Աննան, Վաչեին կրկին արու զավակ է պարգևել:

Երջանիկ հայրիկը անմիջապես կիսվել է իր զգացողություններով ու ուրախությամբ` Ինստագրամում հրապարակելով լուսանկարներ և իր հուզիչ ու գեղեցիկ շնորհակալությունը հայտնելով կնոջը` Աննային:

«Անակնկալ.  Ծնվեց 2-րդ տղաս.  Փառք Աստծուն:

Իմ կյանքի իմաստին` Աննային , շնորհակալություն: Անունը Սերյոժկա դրեցինք` իմ և Աննայի քավորի անվան պատվին »:

ShowBiz.am-ը շնորհավորում է Վաչեին ու նրա կնոջը: