Հաջողակ կանայք չեն ամաչում իրենց ավելորդ քաշից

Շոու-բիզնեսի ամենահարուստ կինը` Oպրա Ուինֆրին, ով ունի միլիոնավոր երկրպագուներ և բարձր վարկանիշ, պատանի տարիքում բարդույթավորվել է ավելորդ քաշի պատճառով:
Օպրան երբեք չի եղել նիհար ու նրբագեղ: Նրա քաշը միշտ տատանվել է 75-90 կիլոգրամների միջև: Երիտասարդ տարիքում Օպրան փոձել է հազարավոր դիետաներ, որոնք տվել են ժամանակավոր արդյունք:
Ուինֆրին կիսվում է իր երկրպագուների հետ, որ ամեն ամսվա մեջ մեկ շաբաթ նա փորձում էր նիհարել՝ ուտելով միայն մեկ մթերք:
Երբ Ուինֆրին հասավ իր կարիերայի բարձունքին և առաջատար դիրք զբաղեցրեց Forbes-ում, նա դադարեց մտահոգվել ավելորդ քաշի պատճառով և ընդունեց իրեն այնպիսին, ինչպիսին որ կա։
Ուինֆրին հավատացնում է, որ հաջողակ կանայք երբեք չեն ամաչում իրենց ավելորդ քաշից, որովհետև դա նրանց չի խանգարում։
Օպրան խորհուրդ է տալիս չտանջվել մարզասրահներում և սովամահ չլինել դիետաների պատճառով, այլ զբաղվել ինքնազարգացմամբ և փորձել ինքնահաստատվել կյանքում։