Հարբած Պուգաչովան և Վայկուլեն զվարճանում են

Շոումեն Մաքսիմ Գալկինն իր ինստագրամյան էջում կիսվել է մի զվարճալի տեսանյութով, որտեղ իր 70-ամյա կինը՝ Ալլա Պուգաչովան և 65-ամյա հայտնի երգչուհին՝ Լայմա Վայկուլեն, նշում են Յուրմալայում «Ռանդևու» փառատոնի փակումը։
Հարբած Պուգաչովան և Վայկուլեն զվարճանում են՝ անպարկեշտ հումորներ անելով և միմյանց ծաղրելով։
Տեսահոլովակում մի պահ Պուգաչովան մերկացնում է ուսերը ասելով․ «Լայման փառատոնին տվել է իր հոգին, ես՝ սիրտս, մնացել են միայն ուսերը»։
Իսկ Վայկուլեն իր հերթին հավատացնում է երկրպագուներին, որ իրենք շատ քիչ են խմել։ Երգչուհին կիսվում է երկրպագուների հետ պատմելով՝ որ իրենք խմում են ու սկսում են քննարկել արտիստներին՝ գովելով նրանց։
Իրենց անպարկեշտ հումորները Պուգաչովան արդարացնում է՝ ասելով, որ «գոտկատեղից ներքև» հումորներն այժմ նորաձև են։
Երկրպագուներից շատերը այս տեսանյութից հետո Գալկինի ինստագրամյան էջը հեղեղել են քննադատություններով՝ մեղադրելով երգչուհիներին անամոթության մեջ։
Իսկ մնացածը քաջալերել են Վայկուլեին և Պուգաչովային՝ հիանալով նրանց երիտասարդ ոգով ու եռանդով։