Մեծ կուրծքը միշտ չէ, որ լավ է

Կանանց փարթամ կրծքերը միշտ էլ հիացրել են հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ փարթամ կուրծք սիրում են այն տղամարդիկ, ովքեր մանուկ կամ պատանի տարիքում քիչ ուշադրություն ու սեր են ստացել մայրիկներից:
Ինչևէ, փարթամ կուրծքը գեղեցիկ է, սեքսուալ: Այն կազմվածքը դարձնում է նրբագեղ, իսկ կնոջը՝ ցանկալի: Սակայն փարթամ կուրծք ունենալը միշտ չէ, որ լավ է:
Չափից ավելի մեծ ծավալ ունեցող կուրծքը բացի հոգեբանական անհարմարությունից, դառնում է նաև լուրջ առողջական խնդիր:
4-րդ համարից մեծ կուրծքը համարվում է հիվանդություն, որն անվանում են կրծքագեղձի հիպերտրոֆիա: Սրա ժամանակ կանայք հաճախ դիմում են պլաստիկ վիրաբուժության օգնությանը, որպեսզի փոքրացնեն իրենց փարթամ կրծքերը:
Ցավը մեջքի, պարանոցի հատվածում, ծանրության զգացողությունը, ողնաշարի հնարավոր դեֆորմացիան, վատ կեցվածքը փարթամ կրծքերի պատճառով են առաջանում:
Այո, մեծ կուրծքը սքանչելի է, բայց այն առողջությունից կարևոր չէ:
Ձեզ ենք ներկայացնում այն կանանց, ովքեր տառապում են կրծքագեղձի հիպերտրոֆիայով և երազում են փոքր կուրծք ունենալու մասին։

Էնի Հոկինս (61 տարեկան)
Նրա կուրծքը կշռում է 23 կգ։

 

Բիշայն (25 տարեկան)
Աղջկա կուրծքը կշռում է 18 կգ։

Բրուքլին (32 տարեկան)
Կնոջ կուրծքը կշռում է 22 կգ։