«Աղոթում եմ ձեզ համար». երկրպագուները ստիպել են Սելենա Գոմեսին երջանկությունից լաց լինել

Օրերս Սելենա Գոմեսը նշում էր ծննդյան 27 ամյակը: Այդ օրը տոնելու համար Սելենան ուղևորվել էր Իտալիա, ուր ժամանակն անցկացրել է ընկերների, ինչպես նաև տատիկի ու պապիկի հետ: Պապարացիները Սելենային նկատել են Հռոմի փողոցներում, երբ նա ուղևորվել է ռեստորան ճաշելու:

Իսկ արդեն այսօր երգչուհին ժամանակ է գտել շնորհակալություն հայտնելու իր երկրպագուներին, ովքեր, իհարկե, սոցցանցերը ողողել էին շնորհավորական նամակներով:  Երկրպագուների ջերմ խոսքերը մինչև արցունքներ հուզել են Սելենային, ինչի մասին էլ նա ասել է իր նոր հրապարակման մեջ:

«Դե ինչ, ահա ես 27 տարեկան եմ: Ես կցանականայի յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել ինձ հասցեագրված բառերի համար: Դրանք ուղղակի ձևական շնորհավորանքներ չէին: Մտքերն ու մաղթանքները, որոնք կան ամեն բառի մեջ, ստիպեցին ինձ երջանկությունից լաց լինել: Աղոթում եմ ձեր բոլորի համար: Ես ձեզ սիրում եմ»,- գրել է Գոմեսն իր Ինստագրամում: