Ինչպե՞ս վերականգնել տեսողությունը

Աշխարհում շատ կան մարդիկ, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն՝ կարճատեսություն կամ հեռատեսություն:
Սոցիոլոգների պնդմամբ՝ ամեն երրորդ մարդն ունի տեսողական խնդիրներ։
Տեսողությունը շատ ժամանակ ցանկանում են վերականգնել դեղահաբերով, որոնք կարող են չօգնել կամ շատ վնասել՝ ալերգիկ ռեակցիաներ առաջացնելով:
Այժմ տարածված է նաև աչքերի տեսողության վերականգնամ վիրահատական տարբերակը, որը չափազանց ռիսկային է: Վիրահատվածների 12 տոկոսը կուրացել է հենց վիրահատության ժամանակ։ Պատճառը եղել է լազերային սարքի անսարքությունը։
Հայտնի ռուս բժիշկ  Ֆիլատովը ստեղծել է մի միջոց, որի շնորհիվ կարելի է վերականգնել տեսողությունը կամ կանխել տեսողության հետագա վատացումը:
Այդ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100 գրամ ձիթապտղի յուղ, 500 գրամ ընկույզ, որոնք պետք է մանրացնե և խառնել 300 գրամ մեղրի և 1 բաժակ կիտրոնահյութի հետ։
Որպես դեղամիջոց՝ այն պետք է խմել ամեն օր՝ ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ: