Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է ամուսնանալ

44-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն և 22-ամյա Կամիլա Մորոնեն արդեն երկու տարի է, ինչ միասին են և լրագրողների հետ կիսվել են, որ շուտով պատրաստվում են ամուսնանալ։
Կամիլան վաղուց ԴիԿապրիոյին ծանոթացրել է իր ծնողների հետ, որոնց դերասանն այդքան էլ դուր չի եկել։
Կամիլայի հարազատներին անհանգստացնում է զույգի տարիքային տարբերությունը։
Մորոնեն երկու տարի առաջ հանդիպում էր արաբ 21-ամյա Ալի Ռամզայի հետ, ով Դուբայի ամենահարուստ շեյխերից մեկի որդին էր։
Տղայի ունեցվածքը կազմում էր մի քանի միլիարդ դոլար, և Կամիլայի ծնողները վրդովված էին, որ իրենց աղջիկը սկսեց հանդիպել Լեոնարդոյի հետ՝ թողնելով երիտասարդ միլիարդատիրոջը։
Սակայն զույգին չի հետաքրքում շրջապատի կարծիքը։
Կամիլա Մորոնեն կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ անհամբեր սպասում է իր և ԴիԿապրիոյի հարսանեկան արարողությանը և շատ է երազում զույգ տղաներ ունենալու մասին։