Մահացել է «Միսս Եվրոպա-2014» Դիանա Միլոյկովիչը - showbiz.am

Մահացել է «Միսս Եվրոպա-2014» Դիանա Միլոյկովիչը

By

Դիանա Միլոյկովիչը, ով արժանացել է «Միսս Սերբիա-2009» և «Միսս Եվրոպա-2014» տիտղոսներին, օրեր առաջ հեռացել է կյանքից՝ չկարողանալով հաղթահարել  արգանդի քաղցկեղը։
Գեղեցկուհին իր հիվանդության մասին իմացել է «Միսս Եվրոպա-2014» տիտղոսին արժանանալուց մեկ օր առաջ։
Բժիշկները հավատացնում էին, որ երտասարդ Դիանան կկարողանա հաղթահարել այդ հիվանդությունը։
Մտերիմները համոզված էին, որ Միլոյկովիչը կկարողանա բուժվել, սակայն նրա առողջական վիճակը այդպես էլ չկարգավորվեց։
5 տարի Դիանան պայքարում էր արգանդի քաղցկեղի դեմ։
Նա բուժվում էր Ֆրանսիայում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով վերադարձել էր հայրենիք՝ Սերբիա։ Ծնողների պնդմամբ՝ նա չէր մահանա, եթե մնար Ֆրանսիայում։
Սակայն Դիանան չէր ցանկանում բարձրաձայնել իր հիվադնության մասին և կտրականապես դեմ էր, որպեսզի իր համար դրամահավաք կազմակերպվի։
Բուժման ընթացքում աղջիկը ծանոթացել էր Ստեֆան Կարիչի հետ, ով նույնպես տառապում էր քաղցկեղի պատճառով։
Նրանք արդեն նշանադրվել էին։ Ցավոք, երիտասարդները չհասցրին ամունանալ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի...
Ավելին