Փիրս Բրոսնան. «Ես երբեք չեմ դավաճանել իմ կնոջը»

Աշխարհի ամենահմայիչ ու սեքսուալ դերասաններից մեկը՝ 72-ամյա Փիրս Բրոսնանն ունի միլիոնավոր երկրպագուներ։
Դերասանը հաճախ է պատմում լրագրողներին, որ երկրպագուների մեջ կան երիտասարդ ու գրավիչ մոդելներ, ովքեր երազում են հայտնվել իր կողքին։ Սակայն դերասանի պնդմամբ՝ նա ողջ կյանքի ընթացքում երբեք չի դավաճանել կնոջը։
Հմայիչ դերասանի կնոջը հաճախ են քննադատում՝ մեղադրելով գեր ու անխնամ լինելու մեջ։
Շատ երկրպագուներ կարծում են, որ Փիրսի կողքին պետք է լինի գեղեցիկ ու շլացուցիչ կին։
Դերասանի կինը՝ Քելի Սմիթը, անկեղծացել է՝ պատմելով, որ գիրացել է քաղցկեղի դեմ պայքարելու ընթացքում: Նրա մոտ սկսվել է հորմոնալ խախտում:
Քելին երիտասարդ ժամանակ կշռել է 50-55 կիլոգրամ, սակայն հիմա նրա քաշը 92 կիլոգրամ է: Նա փորձում է տասնյակ դիետաներ ու շատ ժամանակ է անցկացնում մարզասրահներում, սակայն անարդյունք:
Փիրս Բրոսնանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ միշտ խենթացել է իր կնոջ համար և նրան երբեք տգեղ չի համարել։
Բրոսնանը պնդում է, որ կինն իր համար ամենագեղեցիկն է միշտ եղել և ներկայացրել է իր ու կնոջ երիտասարդ տարիների լուսանկարները։
Երկրպագուններն ապշել են՝ տեսնելով, որքան նրբագեղ ու հմայիչ է եղել դերասանի կինը: